...
ԵՊԲՀ. Կսահմանվի ակադեմիկոս Գուրգեն Բադալյանի անվան կրթաթոշակ
![ԵՊԲՀ. Կսահմանվի ակադեմիկոս Գուրգեն Բադալյանի անվան կրթաթոշակ ԵՊԲՀ. Կսահմանվի ակադեմիկոս Գուրգեն Բադալյանի անվան կրթաթոշակ](up/article/big/file_62883_3558010.jpg)
ԵՊԲՀ-ում անվանի բժիշկ-գիտնական, ակադեմիկոս, պրոֆեսոր Գուրգեն Հովհաննեսի Բադալյանի անվան կրթաթոշակ կսահմանվի:
Նոմինացիոն կոմիտեի նախագահ Վլադիմիր Շեկոյանը Գիտական խորհրդին ներկայացրեց Բադալյանների ընտանիքի դիմումը և բժշկական բուհում ակադեմիկոսի անվան կրթաթոշակ սահմանելու մասին կոմիտեի որոշումը:
«Նկատի ունենալով պրոֆեսոր Բադալյանի նշանակալից ավանդը Հայաստանի բժշկագիտության և բարձրագույն կրթության զարգացման գործում, Նոմինացիոն կոմիտեն որոշեց համաձայնություն տալ ընտանիքի ֆինանսավորմամբ կլինիկական օրդիանատուրայում սրտաբանություն մասնագիտությամբ անվանական կրթաթոշակ տրամադրելուն»,- շեշտեց պրոֆեսոր Շեկոյանը:
«Անվանի գիտնականները, մեր ուսուցիչները, անվանի բժիշկները, բժշկապետերը «Վերադարձ» ծրագրի շրջանակում վերադառնում են իրենց բուհ` համալսարան-ընտանիք համագործակության արդյունքում: Սա առաջին դեպքը չէ: Երիտասարդ սերունդը կարող է այդ սերնդափոխության մասնակից դառնալ առաջադիմությամբ և կարգապահությամբ, ողջունում եմ ընտանքի նախաձեռնությունը»,-ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Հաշվի առնելով Գուրգեն Բադալյանի երկար տարիներ դասախոսելու և ամբիոն ղեկավարելու հանգամանքը, նրա մեծ վաստակը բժշկագիտության զարգացման, սերունդներ կրթելու, մասնագետներ պատրաստելու գործում նրա անունով կրթաթոշակի սահմանումը հարգանքի տուրք կլինի անվանի բժշկի հիշատակին և կխորհրդանշի մեկդարյա կրթօջախում նրա ներդրած բազմամյա և հարուստ ավանդը:
Ընտանիքը նախատեսում է կրթության պատասխանատուների հետ կրթաթոշակը տրամադրել բարձր առաջադիմությամբ, հասարակական ակտիվությամբ, օրինակելի վարքով ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի մեկ կլինիկական օրդինատորի:
Գիտական խորհրդի նիստին ներկա էր Գուրգեն Բադալյանի դուստրը` Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի դասախոս, սրտաբան Գայանե Բադալյանը:
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYAZRmV4' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403